ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում դատարանի վճռով 17-ամյա աֆրոամերիկացուն գնդակահարած Մայքլ Դանը մեղադրվել է ներկայացված մեղադրանքի երեք կետով: Դեպքը տեղի է ունեցել 2012-ի նոյեմբերին` ավտոլցակայանում, երբ Դանը նկատողություն է արել սպանված Դևիսին և նրա երեք ընկերներին, ովքեր չափազանց բարձր երաժշտություն էին միացրել:
ՈՒկրաինայում երեխաների իրավունքների նախագահական հանձնակատար Յուրի Պավլենկոն ներկայացրել է նոր օրինագիծ, որի համաձայն որդեգրման գաղտնիությունը կվերացվի և ամեն ինչ կկատարվի բացահայտ: Բացի այդ, ծնողները, ովքեր պատրաստվում են ընտանիք տանել երեխային, կուղարկվեն վերապատրաստման հատուկ դասընթացների:
Իտալիայում մեկնարկել է ավանդական կառնավալային սեզոնը, որ տևում է 2 շաբաթ և այս տարի կավարտվի մարտի 4-ին:
Իտալիայի գլխավոր և ամենահայտնի կառնավալը վենետիկյանն է։
Վերջերս միջազգային որոշ լրատվամիջոցներ ակտիվ քննարկում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ՝ Միշելի հնարավոր ամուսնալուծության ու ընտանեկան հարաբերությունների ճգնաժամը:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել հայ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ
Ըստ «Օրեր» անկախ եվրոպական ամսագրի՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Երևանում փետրվարի 12ին ոստիկանության կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ մամուլի և տեղեկատվության ծառայությունը։
Սուրբ Սարգսի տոնի նախօրեին Երևանի քաղաքապետարանը հերթական անակնկալն էր պատրաստել մայրաքաղաքի երիտասարդության համար: Կարապի լճի հարակից տարածքը զարդարվել էր սիրո խորհրդանիշ գեղեցիկ սրտերով:
Պետերբուրգ քաղաքի պաշտպանները խնդրել են քանդելուց փրկել Դեգտյարնի նրբանցքում գտնվող տունը, որը պատկերված է Վլադիմիր Բորտկոյի «Շան սիրտը» լեգենդար ֆիլմում:
Մարտի 1-ը մոտենում է: ՀԱԿ-ը հանրահավաք է նախատեսել այդ օրը, իսկ ՀԱԿ նախկին և այժմ Քաղաքացիական պայմանագրի անդամներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը որոշել են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել Մյասնիկյանի արձանի մոտ, ուր 2008-ի այդ օրը Ազատության հրապարակում ցուցարարների ջարդից ու բռնի ցրումից հետո ժողովուրդը հավաքվել էր շարունակելու պայքարը հանուն իր սահմանադրական իրավունքների:
Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ կատարված բռնությունը, թվում է, պետք է սթափեցներ լրագրողական ողջ հանրությանն, անկախ այն բանից, ընդունո՞ւմ են Անիի քաղաքական հայացքները, թե՞ ոչ:
Տարվա ամենասպասվող տոներից մեկը` սիրահար զույգերի համար, սուրբ Վալենտինի օրն է: Հայաստանում այդ տոնը մեծ խանդավառությամբ նշում են հատկապես նրանք, ովքեր նույնիսկ գաղափար չունեն` ո՞վ է Վալենտինը, որտեղի՞ց և ի՞նչ ճանապարհով է Հայաստան «մուտք գործել» և վերջապես` ի՞նչ խորհուրդ ունի:
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...